24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայրենիքը մեր բակն է ու մեր բակում աճած բարդիները․․․

Երբ առաջին անգամ գլոբուսի վրա փնտրում էի իմ հայրենիքը՝ Հայաստանը, այն դժվարությամբ գտա: Երբ իջնում էի բակ և խաղում մեր բակում աճած բարդիների ստվերներում, հասկացա, որ հայրենիքը մեր բակն է ու մեր բակում աճած բարդիները: Գնացի դպրոց: Շատ նոր բաներ սովորեցի: Իմացա, որ հայրենիքը մեր պապերից ժառանգած հողն է, մեր խաչքարերն ու եկեղեցիներն են, որոնցից շատերի կիսաքանդ և կիսավեր մնացուկները համր ու լուռ վկաներն են մեր հարուստ մշակույթով անցյալի: Պատմությունից իմացա, որ մենք` հայերս, հայրենիք ենք կորցրել և կարողացել ենք պահպանել մեր ունեցածի մի մասը: Եվ այս փրկված մասում է կապուտաչյա գեղեցկուհի Սևանը: Ծնողներիս կամ դասարանցիներիս հետ շատ եմ եղել Հայաստանի տարբեր վայրերում և հասկացել, որ հայրենիքը մեր տեսարժան վայրերն են:

Նյութի աղբյուրը՝ Դավիթ Շահնազարյանի բլոգ
Լուսանկարը՝ Միքայել Առաքելյանի