Ապրիլի 14-16-ը տեղի ունեցավ Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը, որը կազմակերպել էր ՀՀՖ նախագահ` Ա. Հովհաննիսյանը: Հուշամրցաշարի բացմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր: Մրցաշարն ավանդական է և կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ: Մրցաշարը պլանավորված էր դեռ Զ. Սիմոնյանի կենդանության օրոք: Նա ինքը մասնակցում էր նախապատրաստական աշխատանքներին: Ամեն տարի մրցմանը մասնացում են հանրապետության լավագույն մարզիկները։ Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին մասնակցելը։ Մասնակիցները ջանում են հնարավորինս լավ ելույթ ունենալ:
Հուշամրցաշարին մասնակցեցին նաև կրթահամալիրի սաները։ 8-րդ դասարանի սովորող՝ Ադամյան Դայանանն իր մարզիչ՝ Գոհար Դանիելյանի հետ մրցեց նույն հարթակում, ինչը շատ ուրախացրեց հրաձգության ֆեդերացիայի նախագահ՝ Ա. Հովհաննիսյանին և ավագ մարզիչ՝ Ս. Նիկողոսյանին: «Ատրճանակ» հուշամրցաշարին մասնակցում էր 20 մարզուհի։ Դայանա Ադամյանը զբաղեցրեց 11-րդ տեղը:
Մայիսին անցկացվելու է «Երիտասարդ հրաձիգ» մրցաշարը։ Վստահ եմ՝ ունենալու ենք ավելի լավ արդյունքներ:
Նյութի աղբյուրը՝ Գոհար Դանիելյանի բլոգ
Հետաքրքիր է․․․
7 Slots Muhteem Bir Deneyime Hazr Msnz!
7 Slots Yeni yelere zel Frsat!
7 Slots Kazanl lk Admlar!