22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Միջին դպրոց. ընդունելության կարգ

Միջին դպրոցի 6-8-րդ դասարանի սովորողի հետ կնքվում է ուսումնառության պայմանագիր, եթե.

  1. Չունի կիսամյակային անբավարար գնահատական:
  2. Մասնակցել է ամառային ուսումնական ճամբարին:
  3. Կատարել է ուսումնառության պայմանագրով որոշված վճարումները:

Ուսումնառության պայմանագիրը կնքում է դպրոցի ղեկավարը` սովորողին, նրա օրինական ներկայացուցչին ներկայացնելով ընդունելության կարգը, ուսումնական պլանը: Ուսումնառության պայմանագիրը կնքվում է մինչև օգոստոսի 20-ը, օգոստոսի 20-ից հետո կնքվող պայմանագրերը կնքվում են առանձին. դրանց մասին դպրոցի գրասենյակի ղեկավարը տեղյակ է պահում կրթահամալիրի տնօրենին` նշելով ուշացման պատճառը:

  • մեկ կամ երկու առարկայից կիսամյակային անբավարար գնահատական ունեցող սովորողը, ով ուսումնառության պայմանագրով որոշված վճարումները կատարել է, սահմանված կարգով ստանում է ամառային առաջադրանք: Ամառային առաջադրանքների կատարման արդյունքները ամփոփվում են մինչև օգոստոսի 25-ը: Ամառային առաջադրանքը հաջողությամբ հանձնած սովորողի հետ դպրոցի ղեկավարը կնքում է պայմանագիր մինչև օգոստոսի 30-ը:
  • ամառային առաջադրանքից հետո մեկ կամ երկու առարկայից կիսամյակային անբավարար գնահատական ունեցողի հետ, ով ուսումնառության պայմանագրով որոշված վճարումները կատարել է, դպրոցի ղեկավարը կնքում է պայմանագիր, որում նշվում է անբավարարները շտկելու վերջնական ժամկետը: Նշված ժամկետում անբավարարները չուղղելու դեպքում ուսումնառության պայմանագիրը լուծվում է,
  • ամառային ճամբարին հարգելի պատճառով չմասնակցած սովորողը մինչև օգոստոսի 25-ը իրականացնում և ներկայացնում է ակումբի ղեկավարի հետ որոշած նախագիծ՝ որպես ամառային առաջադրանք,
  • մինչև օգոստոսի 30 –ը ուսումնառության պայմանագրով որոշված վճարումները ամբողջությամբ չկատարած սովորողի հետ դպրոցի ղեկավարը կնքում է պայմանագիր, պայմանագրում արձանագրելով պարքը մարելու ժամանակացույցը: Նշված ժամկետում պատքը չմարելու դեպքում ուսումնառության պայմանագիրը լուծվում է:

6-8-րդ դասարան այլ դպրոցներից ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը, ով ընդունում է հեղինակային կրթական ծրագիրը` ուսումնասիրում է դպրոցի կայքը, դպրոցի ուսումնական պլանը, ակումբների գործունեությունը, ուսումնառության մասին պայմանագրի օրինակելի ձևը, ներկայացնում ինքնակենսագություն (ներառելով խրախուսանքների, միջազգային և հանրապետական ծրագրերի, օլիմպիադաների մասնակցության դիպլոմներ, տեղեկանքներ վկայագրեր,կամավորական աշխատանքների ցանկ,ճամփորդություններ,հրապարակումներ, այլ),կրթական իր ծրագիրը (կրթական խնդիրներ, որ պատրաստվում է լուծել նոր ուսումնական տարում,) լրացնում է հարցաթերթիկ,մասնակցում է Միջին դպրոցի մուտքի ճամբարի կամ անցնում մեկշաբաթյա առցանց փորձաշրջան : Կատարված ուսումնասիրության արդյունքում կազմում է սովորողի անհատական ուսումնական պլանը, ուսումնառության պայմանագիրը: Դպրոցի  ղեկավարի և սովորողի փոխադարձ համաձայնության դեպքում նրանք կնքում են պայմանագիրը: Պայմանագիրը կնքելիս սովորողը ներկայացնում է առաջին ամսվա ուսումնական վճարը մուծելու մասին բանկային կտրոնը (հնարավոր է էլեկտրոնային): Պայմանագրին, որպես երրորդ կողմ, միանում է սովորողի ծնողը (կամ նրան փոխարինող անձը):

Ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրի Միջին դպրոց դիմած սովորողի հետ պայմանագիրը կնքվում է մեկ ամիս ժամկետով` ժամկետային պայմանագիր, այդ ընթացքում գնահատվում է սովորողի ներառումը կրթական ծրագրին, ուսումնասիրվում սովորողի բլոգը որից հետո մանկավարժական խորհրդի որոշմամբ պայմանագիրը