29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Մուտք կրթահամալիր» ճամբար. ուսումնական գարուն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում մարտի 26-ից ապրիլի 1-ը մեկնարկում է գարնանային մուտքի ճամբարային փուլը:

Ճամբարը կազմակերպվում է Միջին դպրոցի սովորողների, ինչպես նաև արդեն կրթահամալիրում սովորելու դիմած սովորողների համար:

Ճամբարը նախատեսված է բոլոր այն ոչ սեբաստացի պատանիների համար, ովքեր ուզում են սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում:

Ճամբարականների անհրաժեշտ մեդիահմտությունների ուսուցումը և ներառումը կազմակերպվելու է «Սովորող-սովորեցնող» նախագծով:

Մեր հասցեն՝ Ք. Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 73.23.30

Ճամբարային փուլի 6- րդ դասարանների պատասխանատուն Գոհար Եղոյանն է. հեռախոս՝ 093546876։

Ճամբարային փուլի 7-րդ դասարանների պատասխանատուն Մարալ Կարապետյանն է. հեռախոս՝ 077970031:

Ճամբարային փուլի 8-րդ դասարանների պատասխանատուն Վարդուհի Հայրյանն է. հեռախոս՝ 043340454: