26.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գարնան գալուն սպասելով

Այս տաunnamedրին շատ յուրահատուկ էր։ Ձմեռը շատ երկար տևեց: Այսքան ժամանակ գարնան գալուն սպասեով՝ դիմանում էինք այս դաժան ցրտին։ Այսօր մարտի մեկն է, սակայն այդպես էլ դեռ չենք զգում գարնան շունչը։ Մառախուղը, ցուրտը և չհալված ձյունը կարծես ստիպեն, որ մնաս ձմեռվա մռայլ օրերի մեջ ու էլի սպասես․․․ Ահա այդ ամենն էլ մեր տրամադրությունը ավելի է վատացնում, սկսում ենք ավելի ագրեսիվ լինել, հաճախ հիվանդանալ և այլն։ Մենք անընդհատ փորձում ենք որևէ ձևով գարունն ավելի մոտեցնել մեզ․ օրինակ՝ ես ամեն օր մայրիկիս ձնծաղիկներ եմ նվիրում, տանը ընտանիքով գարնան մասին հետաքրքիր վավերագրական ֆիլմեր ենք դիտում, ուրախ երաժշտություն լսում, գարնան մասին երգում, արտասանում, այս շարադրությունը, որի մեջ նույնպես մեծ հույս և հավատ կա գարնան գալու համար։
Ինձ թվում է, որ գարնան գալուն համընթաց ամբողջ ժողովրդի դեպրեսիան կմաքրվի, կսկսենք դրական մտածել, ավելի ուրախ լինել, ավելի քիչ հիվանդանալ։ Եկեք հավատանք գարնան գալուն, որպեսզի այն ավելի ու ավելի մեզ մոտենա։

Նյութը ՝ Դավիթ Առաքելյանի: