29.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գարուն 😉

Անցավ ցուրտ ձմեռը, երբ երեխաները տաք հագնվում և խաղում էին ձյան մեջ, երբ ամենուրեք ձյուն էր և սահնակներ, երբ մարդիկ մրսում էին և տանը վառարաններով տաքանում, և ահա մի օր, երբ քնած էի, առավոտյան արթնացա և օրացույցի վրա տեսնելով, որ այսօր մարտի մեկն է ( Գարնան առաջին օրը), վազեցի, վարգույրը բացեցի, որպեսզի տեսնեմ այդ հրաշքը. և ահա գեղեցիկ արևն էր ժպտում ինձ և ասում՝ բարև: Իմ պայծառ ժպիտով և կարմիր թշիկներով վազեցի, լվացվեցի, հագնվեցի, նախաճաշեցի և դուրս վազեցի բակ. այդ ժամանկ մենք Իջևանում էինք, և Իջևանում ամեն օր երեխաները դուրս են գալիս բակ ու խաղում: Ես գնդակս ձեռքիս վազեցի դեպի բակ, երեխաները շատ էին. ձմռանը մենք միշտ սահնակով էինք դուրս գալիս, որպեսզի, ինչպես ասում են իջևանցիները՝ դքի վրայով քշեինք և մի լավ զվարճանայինք, բայց այս անգամ արդեն գնդակով, պարանով, կավիճով, որպեսզի կլաս խաղանք, օղակներով էլ էինք խաղում։ Շատ խաղալուց հետո ես վերջապես վերադարձա տուն և հասկացա, որ գարունը փոխում է իմ կյանքն ու մթնոլորտը: Հաջորդ օրը արդեն մենք բակի երեխաներով, մեր այգում թիթեռներ էինք բռնում, զատիկեր, և մեր ամբողջ բակը լի էր քսանից ավել երեխաներով: Մենք մեր այգիում փորձում էինք բռնել իմ շատ սիրելի կրիային՝ Վիտուսին, և ահա Մերին գտավ նրան, մենք մի քանի րոպե նրան սիրեցինք, խնամեցինք և հասկացանք, որ ավելի լավ է նա այգիում վայելի այս գարնան հրաշալի բնությունը: Մենք պայմանավորվեցինք մի շատ հետաքրքիր ճամբար կազմակերպել, այսինքն խնջույք, և մինչև գիշեր մեր խնջույքն էինք վայելում: Հաջորդ օրը մենք գնացինք անտառ, որը շատ մոտ է մեր թաղամասին, մի քանի քայլ ընդամենը, և ձնծաղիկները մեզ ժպտում էին, աղջիկները ծաղիկներ էին քաղում, իսկ տղաները ուտեստներն էին շալակած տանում. մենք մի շատ հետաքրքիր պիկնիկ կազմակերպեցինք, մի քիչ քայլելուց հետո գնացինք տներով: Վերջապես  մոտեցավ իմ ծնդդյան օրը. ես հրավիրեցի իմ բոլոր ընկերներին և ընկերուհիներին, մի լավ քեֆ արեցինք, կերանք, խմեցինք և պարեցինք: Իմ ծննդյան օրը լի էր նաև տարբեր խաղերով. այսպես լավ և ուրախ է անցնում իմ գարունը:

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան: