Առաջին մուտքս էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, երբ ինձ ասում էին՝ պատմի՛ր քո նոր դպրոցի մասին, ես առաջինը շեշտում էի գրադարանը․ ասում էի. «Գիտեք, մեր գրադարանը ինչքան մեծ է և ունի երկու հարկ», ես չգիտեի, որ կարող ենք նաև գրանցվել և գիրք վերցնել գրադարանից, այդ մասին ինձ տեղեկացրեց իմ ընկերուհի Ստելլան։ Ես շատ ուրախացա, և մենք վերցրինք մեր առաջին գիրը՝ « Լյոբերգացի չարաճճի Էմիլը». այն շատ լավ գիրք էր, արկածային էր և հետաքրքիր, ամեն մի գլուխը կարդալուց հետո ես նորից էի ուզում կարդալ, չէի համբերում, ուզում էի մյուս գլուխն էլ կարդամ: Ես կարդացի Լյոբերգացի Էմիլի ամբորղջ գիրքը մեկ օրում, որը շատ երկար էր և դուք հաստատ չեք հավատում, բայց այդպես է, այո, ես շունչս պահած անդադար կարդում էի: Գիրքը փոխում է իմ կյանքը, ես ձեզ հավաստիացնում եմ, իրոք, ես կարադացել եմ արդեն երևի թե տասնյակ գրքեր. մեկը մյուսից լավն էին և հետաքրքիր, բոլորն էլ իրենցից ինչ-որ բան էին ներկայացնում. կեսը արկածային էին, կեսը՝ խրատներով լի գրքեր, որոնք կարդացողի հոգում հաստատ ինչ-որ բան են ծնում։ Ես գիրք կարդալիս՝ մտքիս մեջ պատկերացնում եմ նրանց՝ հերոսներին և ամբողջ անցուդարձը։ Այսքան գրածս այն մասին է, որ գիրքը փոխում է մարդկանց կյանքը, բայց որոշ գրքեր միայն։
Հեղինակ՝ Նանե Այնթաբյան:
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid