23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձմեռային մարզական խաղեր 2017

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վայրը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Սեբաստիա մարզադաշտեր, մուտքը՝ մարզահագուստով

Ժամը 9:30՝ հավաք մայր դպրոցում, 10: 15՝ մարզական երթով դեպի մարզադաշտ

Նպատակը՝ կրթահամալիրի սովորողների մասնակցությունը ձմեռային մարզական խաղերի, մրցումների, ցուցադրական ելույթների:

Մրցաշարի ժամանակացույց՝ փետրվարի 25

Մասնակիցներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարներ, անհատական, խմբային, դասարանական, ընտանեկան թիմեր:

Դահուկային մրցաշար՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներ:Խմբերի պատասխանատուներ՝ Վարդուհի Հայրյան, Լուսինե Սարգսյան, Սոնա Փափազյան, Հասմիկ Պողոսյան, Գևորգ Գալստյան, Գայանե Սարգսյան

Վայրը՝ Ջրվեժի արգելոց

Մրցույթի պատասխանատուներ՝ Միքայել Ղազարյան, Բորիս Վարդանյան, Ալեքսան Մինասյան

Նախապատրաստական աշխատանք

Ինչպես միշտ՝ մեր կրթահամալիրը, ինչպես միշտ՝ առաջինը… Այս անգամ դահուկներ և սահնակներ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բացվել է դահուկի ակումբ: Մենք ընկերներով արդեն ընդգրկվել ենք այդ խմբի մեջ և մասնակցել ենք դահուկի պարապմունքներին: Արդեն շաբաթ օրը գնալու ենք մեր առաջին մրցումներին: Շատ պարապմունքներ ենք ունեցել: Պարապմունքները անցնում էին շատ հետաքրքիր և զվարճալի: Սովորում էինք, թե ինչպես պետք է դահուկով ճիշտ սահենք: Մեր առաջին պարապմունքի ժամանակ չէինք կարողանում սահել դահուկով: Շատ էինք ընկնում, և չէինք պատկերացնում, որ դա մեզ մոտ կստացվի: Եվ ահա երկար պարապմունքերից հետո մենք գնում ենք մրցումների: Հուսով եմ՝ ես և իմ ընկերները հաղթանակով կվերադառնանք:
Մանե Մանուկյան, 7-1 դասարան

Ես այս տարի եմ ընդունվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և արդեն հասցրել եմ սիրել այն: Այստեղ կան այնպիսի ուսումնական միջոցներ, ինչպիսիք են՝ համակարգիչը, հեծանիվը, սահնակը, դահուկը և այլն: Կրթահամալիրյան ճամփորդություններին սիրով և մեծ ոգևորությամբ եմ մասնակցում: Այս անգամ կայանալու է դահուկների մրցույթ, որին մասնակցում ենք նաև ես և իմ ընկերները: Մինչ մրցույթը՝ մենք մեր ուսուցչի հետ գնում էինք դահուկների պարապմունքներիւ: Մեզ մոտ աստիճանաբար լավ էր ստացվում: Այդ մրցույթը կկայանա փետրվարի 25-ին՝ Ջրվեժի արգելոցում: Ես անհամբեր սպասում եմ մրցմանը և հուսով եմ, որ ես և իմ ընկերները կհաղթենք:Մարտական տրամադրվածությամբ սպասում եմ վաղվան…
Ալլա Մամրեյան, 7-1 դասարան