23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մարդկանց և իմ աշխարհը

Ամեն մարդ ունի իր ներքին աշխարհը, որտեղ ապրում են իր սիրելի գործերը և մտքերը:Ամեն մեկն իր ձևով է տիրում իր աշխարհին․ օրինակ՝ բարությամբ, վատությամբ և գժությամբ:Ամեն մեկն իր աշխարհում պահում է իր սիրելի հիշողությունները և ստեղծում՝ նորը: Իմ աշխարհը լի է հետաքրքրությամբ, ուրախությամբ և գժությամբ: Երբ ես կտրվում եմ դասերից, սկսում եմ հետազոտել ինչ-որ մի բան, կամ սկսում եմ գժություն անել: Ես սիրում եմ իմ աշխարհը: Ճիշտ է՝ այն մի քիչ գժոտ է, բայց միևնույն է, սիրում եմ:Ես սիրում եմ իմ աշխարհը, որովհետև դրան միայն  ես եմ  տիրում և դա մեր աշխարհի նման չի կործանվում, այլ մնում է այն ձևով, ինչպես  ես եմ ստեղծել: