Պատմում է Արթուր Կոստանյանը:
Այսօր՝ ամսի 25-ին, շատ ցուրտ եղանակ էր: Արևը չէր երևում: Միս Բուշի և ընկեր Հասմիկի ջոկատներով օրը անցկացրեցինք շատ զվարճալի և ուրախ:
Ժամը 10:00-ին ուղևորվեցինք դեպի Ջրվեժի արգելոց: Այնտեղ եղանակը արդեն ավելի տաք էր, Երևանում -12 էր, Ջրվեժում` -7: Պայծառ էր: Ձյունը շատ մաքուր էր, և հանգիստ կարելի էր պառկել ձյան վրա, եթե չէինք վախենում թրջվելուց:
Շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք. քշեցինք դահուկ և սահնակ, աղջիկները ձյան վրա հատուկ ներկերով նկարում էին: Ընկեր Միքայելը և ընկեր Գևորգը մրցումներ անցկացրեցին՝ ամենաարագ սահնակ քշողը, ամենահեռու սահողը, ամենադիմացկունը:
Մրցումներից հետո մենք նստեցինք սահնակերի վրա և ճաշեցինք: Բոլորս շատ հոգնած էինք:
Հանգստից հետո շարունակեցինք մեր զվարճանքները:
Հավաքվեցինք և նստեցինք երթուղային: Ամբողջովին թրջված, բայց ուրախ՝ մենք ուղևորվեցինք դեպի դպրոց:
Հետաքրքիր է․․․
Մանկավարժական ճամբարը Միջին դպրոցում
Ուսումնական երկրորդ շրջան
Մանկավարժական ճամբարի այսօրը