23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գիտագործնական լրաքաղ․ օր երրորդ

Այսօր հունվարյան ճամբարի շրջանակում մեկնարկած Գիտագործնական հավաքի կլոր սեղան քննակումների երրորդ օրն է։ Ես, ընկերներիս հետ, ուսուցչիս ուղեկցությամբ շտապում եմ ներկա գտնվել կենտրոնական ընթերցասրահում կազմակերպված  կլոր սեղանին և լուսաբանել այն, որը տևելու է ժամը 10:00-11:00: Գիտագործնական հավաքի բացումը եղավ  Ժաննա Հակոբյանի  և սովորողների նախագծային աշխատան
քների ներկայացմամբ։ Շատ հետաքրքիր տեղեկատվություն էր  այն մասին, թե ինչպես է սովորողը ներկայացնում և ընկալում տեղեկությունը։ Նշեմ, որ նախագիծն ունի հստակ սահմանված նպատակներ, որոնք  են՝ ինչպես զարգացնել սովորողների խոսքային հմտությունները, գրագետ խոսքը, 20170118_104349որպեսզի նրանք կարողանան անկաշկանդ ինքնաարտահայտվել, հաղոդակցվել շրջապատի մարդկանց հետ, ներկայացնել սեփական տեսակետները։

Սովորողներից մեկը՝ Մանեն, պատմում էր իր փողոցի մասին, հացի պատրաստման և դրա կաևորության մասին․ իսկապես, ամենահմեղ հացը պատրաստվում է քո գյուղում, քո տանը, քո ձեռքով։ Սովորողներից մեկն էլ պատմում էր տոնական շրջանի հետաքրքիր սովորույթների, նշելու ընթացակարգի մասին նաև այն ավանդական խաղալիքի մասին, որ կախում են տանը ամեն տարի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում։ Նախագծերին ծանոթանալուց հետո ներկաները հնչեցրին հարցեր, 20170118_100619օրինակ` Մարգարիտ Սարգսյանը հարցրեց, թե ինչպիսի դժվարություններ, խնդիրներ են առաջանում այս նախագիծն իրագործելու ընթացքում։Դասավանդողն ասաց, որ դժվարություններ, այո, լինում են, բայց փորձում են աշխատել նաև այն երեխաների հետ, ովքեր դժվարանում են իրենց մտքերը սահուն արտահայտել։ Ուստի, նրանց տրվում են թարգմանչական հատուկ ծրագրեր, բառարաններ, առցանց այլ նյութեր, որպեսզի կարողանան հաղթահարել լեզվական դժվարությունները և գրագետ խոսելու հմտությունները յուրացնեն։ Ապա սովոողներից մեկը ներկաներին նվիրեց իր գեղեցիկ երգային կատարումը՝  արժանանալով բոլորի ծափահարություններին։

Գիտագործնկան հավաքի երկրորդ նախագիծը նեկայացրին  Մարալ Կարպետյանը  և սովորողները։ Նախագծի թեման էր՝ «Ճամփորդությունների կազմակերպումը և սովորողների բլոգները՝ որպես նախագծային հարթակներ»։ Ուսումնական ճամփորդությունների նախագծերի կազմակերպումը ոչ ֆորմալ կրթության բաղկցուցիչ է, որովհետև ինչպես նախագծի ղեկավարը նշեց․ «Սովորողի համար ավելի հետաքրքիր է դառնում, երբ դասը դասասենյակից տեղափոխվում է մեկ այլ հարթակ` բնություն, այլ դպրոց, թանգարան, թատրոն»:

Նախագծային այս աշխատանքները կատարվել են սովորողների նախնական քննարկման  համաձայն։ Որոշվել է, որ իրենց կատարած ճամփորդությունները պետք է դառնան նախագծեր՝ սահմանված հստակ ընթացակարգով, տարածքով, օրակագով։ Հետաքրքիր էր լսել դեպի Դիլիջան կատարած  եռօրյա ճամփորդության մասին, այդ ընթացքում կատարած «Կինոպոեզիա» նախագծի մասին, որը կատարվել է նախապես մշակված ընթացակարգով։ Նախ` ճամփորդության սկզբում, բոլոր մասնակից սովորողների հետ  քննարկվել են  նախագծերը, կատարվել է նախնական աշխատանքի բաժանում: Բոլոր սովորողները նախապես պատրաստել են ուսումնահետազոտական նյութեր, տեղեկություններ են հավաքել այն վայրերի մասին, որտեղ պետք է այցելեինք: Իսկ նախագծի ավարտին սովորողները  ներկայացրել են նկարագրողական-վերլուծական նյութեր, հետաքրքիր պատումներ ճամփորդության ընթացքի մասին: Ամբողջը հրապարակվել է սովորողների բլոգներում, ենթակայքում և գլխավոր կայքում: Ապա հարցասեր տիար Գևորգն ուղղեց իր հարցերը, և բոլորս տեղեկացանք, թե ինչ հետաքրքիր խաղեր են կազմակերպում և նախաձեռնությամբ են հանդես գալիս ճամփորդությունների ընթացքում։ Նմանատիպ ճամփորդությունները նաև կրթական փոխանակումների համար են կազմակերպվում։

Հեղինակներ՝  Վաչագան Նահապետյան, Սարգիս Մարգարյան։                                                    Համակարգող ուսուցիչ՝  Լիլիթ Մադոյան։