22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային գեղեցիկ օր

Այսօր ճամբարի յոթերորդ օրն է: Խոհանոցի պատասխանատուն մենք էինք: Պետք է պատրաստեինք գաթա: Գաթա պատրաստելու համար գնացինք գնումներ կատարելու: Գնեցինք շատ բաղադրիչներ: Շատ համեղ գաթա էր ստացվել: Պատրաստելուց հետո գնացինք ընդմիջման` ուտելու մեր պատրաստած համեղ գաթաները: Իսկ հետո պետք է գնայինք մարզական ժամի: Ամեն  սովորող պետք է ընտրեր իր ցանկացած մարզաձևը և ըստ դրա էլ` գնար իր մարզաձևին: Օրինակ` ես ընտրեցի թենիսը: Սպորտից հագեցած եկանք դասարան` ամփոփելու և բլոգներում հրապարակելու այս գեղեցիկ և խոհանոցային օրվա մասին:

Նյութը նաև կարդացեք Ռոզա Խաչատրյանի բլոգում: