22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարի երկրորդ օրը

Օրը  սկսեցինք   Առավոտյան  ընդհանուր  պարապմունքով, հետո  մեր  ջոկատով   նախագծային  ժամին   քննարկեցինք  մի քանի  դիջիգովազդի   սցենարներ,գրեցինք  մեր  անհատական  ուս.պլանները, ճամփորդության   ցուցակը  ճշտեցինք և  ամանորյա  ֆիլմ  դիտեցինք՝ պոպկորն համտեսելով:

Հետո  մենք  գնացինք,  ըստ  ցանկության,  մարզաձևերի: Մի  մասը  գնաց  սահնակ  քշելու, իսկ  մյուս  մասը  գնաց  բասկետբոլի:  Չնայած  դահլիճը  մի քիչ  սառն էր,   բայց  մենք  այնքան  վազեցինք,  որ ցրտի  մասին  մոռացանք: Ընդմիջման  ժամին  մենք    ընկերներով  գնացինք   ճաշարան,  մի  լավ  տաք   ճաշ կերանք: Հավաքվեցին  ջոկատներով,   ամփոփեցինք  մեր  օրը  և,  քանի որ  ինտերնետ  չկար,  մի քիչ զվարճալի  խաղեր  խաղացինք: