22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային անցուդարձ

Այսօր սպասված ճամբարի առաջին օրն էր: Մեր այն անցած նախագիծը` Սովորեցնող-Սովորող, շարունակում ենք, և մեր կրտսեր ընկերները այս անգամ եկել էին պարեր սովորելու մայր դպրոցում: Եկան, ծանոթացանք ու սկսեցինք, հետո արդեն խմբերը միմյանց օգնում էին: Ավարտելուց հետո բոլորն էլ հոգնած էին, բայց մի կողմից ուրախ, որ պարը հասկացել էին, ու արդեն սկզբի համար գերազանց էր: Իսկ հետո Ընկեր Նելին մեզ համար իսկական երգատուն պատրաստեց, իր կիտառը վերցրեց ու սկսեց երգել, բոլորը միանում էին ու սկսում միասին երգել: Նորից հավաքվեցինք և գնացինք պարելու, բայց արդեն առանց կրտսեր ընկերների: Հետո քննարկում էինք մեր վաղվա օրը, որոշեցինք դարձնել ավելի ճամբարային ու հետաքրքիր, որոշում էինք մեր ճամփորդությունները, պլանավորում:Օրն ավարտվեց թեյի շուրջ, ընկերների հետ` ծիծաղով: