Այսօր՝ Նոր տարվա նախօրեին, իմ տերերը ևս մեկ անգամ հանեցին ինձ խորդանոցից և սկսեցին զգույշ ու նուրբ զարդարել ինձ իրենց հրաշագեղ և գեղեցկագույն լույսերով, տոնածառի խաղալիքներով, փայլերով։ Իմ աշխատանքի այն մասն եմ սիրում, որ ուրախացնում եմ երեխաներին, ջերմություն եմ փոխանցում բոլորին։ Զարդարանքից հետո դառնում եմ փայլփլուն, գեղեցիկ մի երևույթ։ Աշխատանքս ունի նաև իր բացասական կողմերը։ Տոնածառի խաղալիքները շատ թանկ են ինձ համար, և երբ նրանցից մեկին ինչ-որ բան է լինում, ես չեմ կարողանում զսպել իմ զգացմունքերը։ Կամ, եթե տոնածառի խաղալիքը ծանր ու մեծ է լինում, և կախում են իմ ճյուղերից մեկի վրա, ապա տվյալ ճյուղը սկսում է ուժեղ ցավել և բռնվել։ Սակայն ես ունեմ մի բացառիկ հնարավորություն, որը միայն ինձ նման տոնածառերն ունեն։ Երբ բոլորը քնած են լինում, ես տեսնում եմ, թե ինչպես է տուն մտնում մի խորհրդավոր անձնավորություն, որն ունի երկար սպիտակ մորուք, կարմիր տաբատ և շապիկ, որի քիթը ալ կարմիր է, իսկ ականջները՝ պատված սառույցով, և նա գաղտագողի, փոքր-փոքր քայլերով մոտենում է տոնածառին, որպեսզի ևս մի նոր տարի ուրախություն, ջերմություն, սեր և, ամենակարևորը, հրաշքներ սփռի ամբողջ աշխարհով։ Իսկ ես՝ տոնածառս, մաղթում եմ ձեզ ևս մի երազանքներով և հաշքներով լի Նոր տարի։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия