22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ես եղևնի էի, իսկ հիմա՝ տոնածառ …

Ես եղևնի էի, իսկ հիմա՝ տոնածառ, և ես խնդրում եմ, որ մարդիկ ինձ իմ հողից, տնից և երկարատև կյանքից չզրկեն: Չհասկացաք, չէ՞, ինչ եմ ասում: Ինձ ոչ ոք չի հասկանում, բոլորին թվում է, թե ես ցավ չեմ զգում, զգացմունքներ չունեմ, և չեմ շնչում, բայց դա այդպես չէ: Խնդրում եմ ձեզ, մի պահ ձեզ պատկերացրեք եղևնի. ձեզ գալիս են  հողից,  հարազատ տեղից կտրում և ցավ պատճառելով տուն տանում, որպեսզի զարդարեն, բայց մյուս տարի քեզ թափում են և նոր եղևնի կտրում: Դե, չեմ ասում, որ Ամանորին տոնածառ չդնեք, ես չեմ կարող այդպես ասել, որովհետև առանց տոնածառ չկա Ամանոր,Ձմեռ պապ և կախարդական հրաշքներ: Այդ պատճառով մարդիկ պատրաստում են արհեստական եղևնիներ, և դուք կարող եք Ամանորին խանութից գնել արհեստական եղևնի, զարդարել այն և դարձնել տոնածառ, այդպես ավելի լավ է ձեզ համար, որվհետև նա կարող է ձեզ երկարատև ծառայել, մեզ համար նույնպես լավ է, որովհետև մեզ չեն կտրի և չեն ցավեցնի: Ախր, մեզ կտրելով՝ դուք ձեզ էլ եք վնասում, այսինքն՝ մթնոլորտն եք փչացնում, չէ որ մենք ենք ձեզ մաքուր օդ տալիս, գեղեցկություն: Ես երազում եմ, որ մարդիկ մեզ հասկանան և մեր տնից, հողից մեզ չկտրեն, այլ դրսում մեզ զարդարեն, գեղեցկացնեն,  Ձմեռ պապիկի նամակները դնեն, և մեր կողքը երեխաներ խաղան, թռչկոտեն…   Ես գիտեմ, որ դուք կկատարեք իմ երազանքը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնուդ: Սիրով՝ քո գեղեցիկ և սիրելի տոնածառ:

 

Աղբյուրը՝ Գոհար Արղության բլոգ: