25.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձմեռային ճամբարի յոթերորդ օրը

Այսօր հունվարի 17-ն է՝ ձմեռային ճամբարի յոթերորդ օրը։ Մեր օրն սկսեցինք Մայր դպրոցի կայանատեղիից շարժվելով դեպի սահադաշտ։ Բոլորս շատ ուրախ էինք և անհամբեր սպասում էինք, թե երբ ենք հասնելու։ Այսօրը, կարծում եմ, ինձ նման շատերի համար վախերը հաղթահարելու օր էր, քանի որ ես և իմ ընկերներից շատերը հաղթեցինք մեր վախերը և սկսեցին ինքնուրույն սահել ։ Շատ բուռն և բովանդակալից օր անցկացրեցինք, իսկ հետո միասին գնացինք պոնչիկանոց՝ վայելելու համեղ ու քաղցր պոնչիկները։ Մեր ուրախ ճամբարային օրը եզրափակվեց  ճամբարային խաղեր խաղալով։

Ավելին՝ Անի Մինասյանի բլոգում։

Հունվարի 17-ին միասին գնացինք սահադաշտ։ Սահեցինք, ուրախացանք։

Ավելին՝ Հայկ Աղլամազյանի բլոգում։

Տեսանյութը պատրաստեց Հայկ Աղլամազյանը։