21.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Կաֆկա» փիլիսոփայական ներկայացումը

Այսօր Մայր դպրոցի դահլիճում երկրորդ անգամ ցուցադրվեց «Կաֆկա» փիլիսոփայական ներկայացումը՝ նվիրված գրողի կյանքի վերջին շրջանին, որ նպատակ ուներ սեր, հետաքրքրություն առաջացնել նրա թողած գրականության հանդեպ: Սա ութերորդցի սովորող Միքայել Շվագիրի անհատական նախագիծն էր՝ պիեսն ու բեմադրությունը՝ ներկայացված ընկեր սովորողների կողմից: Շնորհակալ ենք ներկայության և աջակցության համար: