21.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական ճամբար. բլոգավարության դասընթաց Հերմինե Անտոնյանի հետ

Հունվարի 4-ին Դիջիթեքյան ստուգատեսի նախապատրաստական դասընթացների շրջանակներում կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ իրենց ընտրությամբ մասնակցեցին բլոգավարության դասընթացի, որը վարում էր Հերմինե Անտոնյանը: Հանդիպման արդյունավետության համար կազմակերպման սկզբունք էր ընտրվել բլոգավարությանն առնչվող անհանգստացնող հարցերը, խնդիրները բարձրաձայնելը և պատասխաններ, լուծումներ ստանալը:

Դասավանդողները նախ ծանոթացան Դիջիթեքի՝ այս տարվա ուղղություններին, նորարարություններին, մասնակցության տարբերակներին, կարիքների բաժնին:

WordPress-ի բլոգային համակարգը շարունակ զարգանում և փոփոխվում է. ավելանում, պակասում կամ փոխվում են տարբեր գործառույթներ, կարգավորումներ, ինչը հարթակի շարունակական ուսումնասիրություն է պահանջում: Դասավանդողներին հատկապես հետաքրքրում էին վերջին շրջանում այս հարթակում արված փոփոխությունները, բլոգային նյութերի արխիվացման գործընթացը, բլոգի ընտրացանկի, առանձին բաժինների մասին տարբեր հարցեր:

Դասավանդողները ստացան իրենց բոլոր հարցերի հանգամանալից պատասխանները, ինչից հետո ամփոփեցին  յուրացրածը: