25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երկօրյա աշխատանքային գործունեություն Արատեսում

Հունիսի 15-ին՝շաբաթ օրով, աշխատանքային այցելություն կազմակերպվեց դեպի Արատես: Ձևավորվեց համապատասխան անձնակազմ՝ Միջին դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Մենուա Հարությունյանի ղեկավարությամբ: Որպես օգնական դասավանդող ընտրվել էր մաթեմատիկայի ուսուցուհի Զարինե Փանյանը և ես: Մինչ նկարագրության մանրամասներին անդրադառնալը՝ նշեմ, որ այս անգամ ուղղակի հիացած եմ Արատեսով: