05.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սիրով հրավիրում ենք…

 

Սիրով հրավիրում ենք «Պապը և խաղալիքների խանութի աղջիկը» ամանորյա ներկայացմանը վաղը՝ 14:00-ին, Մայր դպրոցի Փոքր դահլիճում: Կսպասենք:

Ձյունիկն ու նրա հավատարիմ էլֆերը նվերների բաժանումը հասցնելու և Ամանորը փրկելու համար ունեն մեկ օր և բարդ առաջադրանք՝ ուղարկված Ձմեռ պապից:Պետք է խելքի բերեն ու դաս տան Պապ անունով մի չարաճճի տղայի: Այդ նպատակով նրանք որոշում են տղայի ճանապարհը կապել Ալիսա անունով մի երազկոտ աղջկա հետ, որ ամեն գիշեր թաքուն սողոսկում էր խաղալիքների խանութ՝ իր հրաշքների ու երազանքների աշխարհ: Թե ինչի է սա հանգեցնում, կիմանաք՝ մեզ միանալով վաղը: