16.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Համեցեք սեբաստացի փառատոնային ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հունիսի 13-24-ը գործում է որպես 4-11-րդ դասարանցիների սովորողների նախասիրությունների զարգացման բաց ճամբար։ Հրավիրում ենք ՀՀ մարզերի դպրոցների 4-11-րդ դասարանցիներին՝ եռօրյա հավաքներով մասնակցելու ճամբարին։

Ճամբարի ուղղությունները՝

Բովանդակությունը՝

  • ստեղծագործական նախագծեր
  • հանդիպում-վարպետության պարապմունքներ մասնագետների հետ
  • համերգ-ներկայացում-ցուցադրություններ
  • երաժշտության-ծեսի պարապմունքներ
  • մարզական պարապմունքներ, խաղեր
  • «Սովորող-սովորեցնող» նախագծով պարապմունքներ

Ճամբարի օրացույցը՝ այստեղ:

Մարզերի սովորողների մասնակցության պայմանները՝

  • մասնակցության համար 4-11-րդ դասարանցին լրացնում է մասնակցության հայտը.
  • մասնակիցը մարզից հասնում է կրթահամալիր և վերադառնում է իր միջոցներով.
  • կրթահամալիրը հոգում է ուսումնական, սննդի ծախսերը, կազմակերպում է գիշերակացը։

Ճամբարի մասին լուսաբանումները, արդյունքները՝  mskh.am-ում, ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Էջի նկարը՝ Սեդա Վիրաբյանի: