26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բանգլադեշյան թափառումներ…

«Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծի շրջանակներում որոշեցինք ուսումնասիրել Սվաճյան փողոցի ներառականությունը։

Նախքան փողոց դուրս գալը Սուրբ երրորդություն եկեղեցու բակում էինք․ արձանագրեցինք, որ եկեղեցի մտնելը անհնար է սայլակով, հենաշարժական խնդիրներով ցանկացած մարդու համար․ նախքան եկեղեցու մուտքը կա թեքահարթակ, բայց այն գրեթե ուղղահայաց է, իսկ հենց եկեղեցու դռան հարթակը բավականին բարձ է, չկա թեքահարթակ։

Սվաճյան փողոցի աջակողմյան մայթը (եկեղեցու հարակից մայթ) բավականին հարմար է սայլակով շրջելու համար, մարդկանց անցումների մոտ կան թեքահարթակներ։ Բայց դեպի այգի տանող ոչ մի աստիճան չունի թեքահարթակ․ այգի մտնելու համար անհրաժեշտ է բավականին երկար ճանապարհ անցնել՝ շրջանցելով աստիճանները։

Ձախակողմյան մայթը, նրա վրայի խանութների, գեղեցկության սրահների և այլնի մեծ մասը ներառական չէ․ քանդված, քարքարոտ ճանապարհ, շատ բարձր աստիճաններ, ուղղահայացին մոտ թեքահարթակներ, մարդկանց անցումների բացակայություն։

Պատմում են․