27.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Միջին դպրոցի «Մուտք» ճամբարի մեկնարկ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցը հունիսի 10-ից մեկնարկում է քառօրյա ճամբարային առաջին փուլը։
Ճամբարը կազմակերպվում է ինչպես հանրապետության դպրոցների 5-8-րդ դասարանների, այնպես էլ արդեն կրթահամալիրում սովորելու դիմած սովորողների համար:

Ճամբարը պարտադիր է բոլոր այն (ոչ սեբաստացի) պատանիների համար, ովքեր նպատակ ունեն, ցանկանում են սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում:

Ճամբարականների անհրաժեշտ մեդիահմտությունների ուսուցումը և ներառումը կազմակերպվելու է սովորող-սովորեցնող նախագծի համաձայն։

Մեր հասցեն՝ Ք. Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 73.23.30, ճամբարային փուլի համակարգումը Գոհար Եղոյանի, հեռախոս՝ 093546876, օրակարգը՝ բլոգում։ middle.mskh.am

Ջոկատավարներ

Վարդուհի Հայրյան

Գոհար Եղոյան

Ճամբարային օրակարգի քաղաքային փուլի պարտադիր բաղադրիչներ

  • Մեդիա հմտությունների ուսուցում
  • Փառատոնային մասնակցություն՝
  • Իսկական հարսանիք՝ Ժողովրդական օպերա, «Գետը բնակավայրում» նախագծեր
  • պարերգի ուսուցում
  • Կավագործություն
  • Քանդակի դպրոց
  • Ազգային խաղեր
  • Մարզական ժամ
  • Հեծանվասպորտ
  • Շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • Ֆիլմի դիտում կրթահամալիրի աստղացուցարանում
  • Օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով

 

Ճամբարային արտագնա օրակարգի քաղաքային փուլի պարտադիր բաղադրիչներ
Արտագնա ճամփորդությունը կազմակերպվում է Ժայռ ճամբարում` Սևանի ափին: Ճամփորդությունը վրանային է:
Գործունեության տեսակը՝ նախագծային-սուսումնական, հայրենագիտական:
Քնապարկ
Ուսապարկ
անձնական հիգիենային պարագներ
անհատական սպասք
արևապաշտպան գլխարկ
տաք մարզահագուստ
անջրանցիկ բաճկոն
լողազգեստ
մարզական` քայլքի համար հարմար կոշիկներ:

 

1 օր

09․00 – 10․00 – մարզական ժամ

10․00 – 11․00 – ազգային խաղեր

11․00 – 12.00 – քանդակի դպրոց

12․00 – 13.00 – մեդիահմտություններ

 

2-րդ օր

09․00 – 10․30 –այցելություն Ագարակ

10․30 11.30 – մեդիահմտությունների ուսուցում

11․30 – 12.10 – պարուսուցում

12․20 – 13.00 – մարզական ժամ

3–րդ օր․

09․00 – 10․00 – մարզական ժամ

10․00 – 10․30 – պարերգի ուսուցում

10․30 – 11․30 – մեդիահմտությունների ուսուցում

11․30 – 12․00 – բնագիտական լաբորատորիա

12․00 – 13․00 – ընթերցանություն, քննարկում

4-րդ օր.

09․00 –10․00 – մեդիահմտությունների ուսուցում

10․00 – 11.00 – խաղ՝ ով է, ինչ է

11․00 – 12.00- աստղացուցարան

12․00 – 13.00- հեծանվասպորտ