27.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նախագծային ճամփորդություն՝ Աշտարակի 《Armenia wine》գինու գործարան

Երկրորդ ճամբարային շաբաթվա երկուշաբթին մեր   ջոկատը սկսեց ինչպես միշտ ընդհանուր պարապմունքով:Հետո հավաքվեցինք ֆիզիկայի լաբորատորիա,որովհետև մեզ այսօր մեր ջոկատավարները և Արտակ Ռշտունին կազմակերպել էին մի շատ հետաքրքիր ճամփորդություն  Աշտարակի<<Armenia wine>> գինու գործարան
Գինու քիմիա նախագծի  և Աշտարակի ձորի Քասախ գետի ուսումնասիրում՝<<Գետը համայնքում>> նախագծի շրջանակներում:

Մեզ միացան գինեգործ Արտակ Ռշտունին և իր քոլեջի ուսանողները:Նա մի փոքր ծանոթացրեց մեզ գործարանի,գինեգործության հետ և մենք շարժվեցինք դեպի Աշտարակ:Գործարանում մեզ շատ լավ ընդունեցին,հատուկ գիդի միջոցով այցելեցինք խմորման արտադրամաս,գինու,կոնյակի մարաններ,պատմեցին գինու գործարանի պատմության մասին,ծանոթացանք նաև գործարանի խաղողի այգիների հետ։ Ավելի մանրամասն տես` Լուսինե Հակոբյանի բլոգում։