Ասպետները հաճախ էին ներգրավվում փորձնական մարտերում՝ պատերազմին պատրաստ լինելու համր: Շատերն էին սիրում դիտել ասպետների մարտերը: Զինախաղերը շուտով վերածվեցին շքեղ տոնախմբությունների, և հանդիաստեսները նույնիսկ գալիս էին հեռվից:Բացի փորձնական մարտերից՝ ասպետները նաև ձի հեծած մենամարտում էին նիզակներով և հետիոտն կռվում էին թրերով:
Զինախաղերին հիմնականում մասնակցում էին ասպետները, պատանիները և երիտասարդները: Նրանք սովորաբար երկրի ազդեցիկ ընտանքիների անդամներն էին: Ընհանուր մարտախաղերին մասնակցում էին զինվորներ: Զինախաղերին ներկա էր լինում թագավորը կամ նրա բարձրաստիճան ազնվականերից մեկը: Բացի մարտական վարժանքներից՝ զինախաղերի ժամանակ մարդիկ ցույց էին տալիս, թե որքան հզոր էր թագավորը և որքան ասպետական հետևորդներ ուներ նա:
Խաղակիցներին իրավունք էր վերապահվում հարվածել հակառակորդին, բայց, դարերով մշակված կանոնների համաձայն, խեղումներ չառաջացնել (Մխիթար Գոշի Դատաստանագրքում խաղերում դիտավորություն ցուցաբերողներին պատժելու հոդված է նախատեսվել)։ Երիտասարդական զինախաղերի (սուսերախաղեր, նիզակախաղեր, պարանախաղեր, ավելի ուշ՝ հրազենով նշանառություն և այլն) մեծ մասը կատարվում էր ձիավարությամբ։
Օգտագործվում էին նաև իսկական զենք ու զրահ (սուր, նետ ու աղեղ, հրազեն, սաղավարտ, վահան, դիմակալ, լանջապանակ և այլն)։
Զինախաղին, որպես ռազմական վարժությունների, պետական կարևոր նշանակություն էր տրվում։
Թագավորները և իշխանները խրախուսելու համար պարգևատրում էին երիտասարդներին։
Նաև կցանկանամ պատմել Հերալդի մասին:Այսինքը թագավորական ընտանիքի կամ ֆեոդալի արարողակարգի պետի։ Նրա պարտականություններից էր զինախաղերի և արարողությունների կազմակերպումը։ Միջին դարերում յուրաքանչյուր թագավորական ընտանիք ուներ իր զինանշանը, որոնք բնորոշում են իրենց ազնվական ընտանիքի առանձնահատկությունները և պետք է անկրկնելի լիներ։ Ասպետը կրում էր իր զինանշանը մարտի գնալիս և զինախաղերի ժամանակ, որով նրան հեշտությամբ ճանաչում էին։
Շատ մարդիկ սիրում էին զինախաղերի շքեղությունը՝ ասպետների զինանշաններով զարդարված վահանները, դրոշները և ձիերի պայծառ զարդանախշերով տապճակները: Երբ ասպետները փողոցներով անցնում էին և ընթանում դեպի զինախաղի վայր, անցորդները հեշտությամբ ճանաչում ին նրանց տարբերանշաններով և զինանշաններով:
Աղբյուրներ՝
Հայալեզու հղումներ՝
Օտարալեզու հղումներ՝
Tournaments, Jousts, and the Code of Chivalry
Հեղինակ՝ Սամվել Ավետիսյան
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия