23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ապրիլի 1-ից 5-ի նախագծային ստուգատես

 

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Նախագծային սոտւգատեսի շաբաթվա ընթացքում աշխատանքները իրկանացվում են հետևյալ ուղղություններով.

Գարնանային նախագծեր

  • Աշխատանք կրթահամալիրի տնօրենի երեք կարևոր հարցադրումների ուղղությամբ, համակարգողներ` դասավանդողներ, կազմակերպիչներ (բլոգավարություն, Ցանցի ստեղծում, ընդլայնում, նախագծային ուսուցում)
  • Այգեգործական, պարտիզապուրակային աշխատանքներ, համակարգողներ` կազմակերպիչներ, մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, (վարդատունկ, խաղողատունկ, թփերի տնկում, բարեկարգման աշխատանքներ)

  1. Վարդատունկի նախագիծ, համակարգող՝ Մարալ Կարապետյան և սովորողներ, դասավանդողներ
  2. Արահետների բարեկարգման աշխատանքներ, խաղողի թփերի տնկում, համակարգող՝ Գոհար Եղոյան և սովորողներ, դասավանդողներ
  3. Ընթացիկ աշխատանքներ Սարալանջում, Ագարակում

Նախագծեր ըստ ապրիլյան օրացույցի

  1. «Ձոն» ստուգատեսի աշխատանքներ, ամփոփում, Մարիամ Աղաբաբյան և ընկերներ
  2. Զատկի տոնին ընդառաջ, Հասմիկ Գրիգորյան և ընկերներ
  3. Աղայանական-ռոդարիական նախագծերի ստուգատեսին ընդառաջ
  4. Քաղաքագիտական ակումբի հանդիպումներ, համակարգող` Աշոտ Տիգրանյան
  5. Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, համակարգող` Նվարդ Սարգսյան և ընտրությամբ խմբի սովորողներ
  6. Խաղողի և գինու դպրոցի նախագծեր-Գինու քիմիան
  7. Ստամբուլի Բոմոնթի մխիթարյան վարժարանի խմբի ընդունելության նախապատրաստական աշխատանքներ
  8. Մարզական խաղերի բաց առաջնություն մարզադպրոցում, համակարգողներ՝ մարզիկներ
  9. Զարգացման ծրագրի աշխատանքների ամփոփում (սովորողների ներկայացրած 7 հրաշալիքների վերլուծության հիման վրա)

Ճամփորդություներ

  1. Հրազդան քաղաքի կենտրոնական գրադարան, “Կիկոսի մահը” հանրակրթական օպերայի ներկայացում, “Թուղթը աղբ չէ” նախագծի ներկայացում, Հասմիկ Մելքոնյան և ընկերներ
  2. Սարալանջ, Հասմիկ Գրիգորյան և ընկերներ
  3. Արագածոտնի մարզ, Մենուա Հարությունյան և ընկերներ
  4. Կոնդի մզկիթ, Դիանա Նազարյան և ընկերներ
  5. Այլ

Ապրիլի 1-ից 5-ի նախագծային ստուգատեսի օրերին Միջին դպրոցի դասավանդողների իրականացվող նախագծերը հրապարակված են իրենց բլոգներում.