23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հարուկի Մուրակամի. <<Լռություն>> պատմվածքի վերլուծություն

Իմ կարծիքով այս ստեղծագործության գլխավոր ասելիքն  է` <<Հենց այնպես ոչինչ չի տրվում>>: Օձավան կարողացավ հաղթահարել դասարանցիների արհամարհանքը, բայց դա Օձավայի` մտածելու և տանջվելու  արդյուքում էր, որովհետև Օձավան հասկացավ, որ կարելի է արհամարհել մնացածին միայն այն ժամանակ, երբ սկսում էր լրջորեն մտածել: Նա ճիշտ վարվեց այն ժամանակ, երբ հարվածեց Աոկիին, դրանով նա ցույց տվեց, որ նրանից պակաս չէ և կարող է պայքարել Աոկիի հետ: Ճիշտ է, Աոկին կարող էր դա օգտագործել որպես վահան, բայց, միևնույն է, Օձավան ճիշտ է վարվել:

Աոկին սկզբում չպատասխանեց Օձավային և սպասեց` մինչ գար հարմար ժամանակ, բայց ինչպես ասում են` թույլեր սպասում են, որ գա հարմար ժամանակ, իսկ ուժեղները ստեղծում են դա: Չնայած իմ կարծիքով Աոկին ստեղծեց դա, այն ժամանակ, երբ ինքնասպան էր եղել իր դասարանցիներից մեկը, բայց   դա Աոկիի ձեռքի գործն էր, որով կարողացավ վատ իրավիճակի մեջ դնել Օձավային: Իրականում բոքսը առաջին հայացքից թվում է հասարակ սպորտ, բայց դու պետք է կամքի ուժ ունենաս, որպեսզի կարողանաս բոքսով զբաղվել. այնտեղ հնարավոր չէ միշտ հաղթել, և պետք է կարողանաս ընդունել պարտությունդ և չկոտրվես, երբ  ռինգում ընկնում ես բոլորի աչքի առաջ: Պետք է կամքի ուժ ունենաս և շարունակես սկսածդ: Օձավան բոքսի շնորհիվ կարողացավ հաղթահարել դասարանցիների արհամարհանքը: Նա կամքի ուժ ունեցավ:Այն ժամանակ, երբ նրա հետ որ ոք չէր խոսում, նա չարեց մի բան, որը պետք է աներ: Օձավան ուղղակի պետք է ստեղծեր այնպիսի իրավիճակ, որտեղ նա պետք կգար դասարանցիներից մեկին, և այդ ժամանակ նա կարհամարհեր նրան:

Այս ստեղծագործության հետ կապ ունեցող մտքեր` հայտնիների կողմից:

Պետք է գիտակցես, որ միշտ չես կարող հաղթել: Լեո Մեսսի

Ինչո՞ւ ես սկսել այդ ուղին, եթե այն ավարտին չես հասցնելու: Գարեթ Բեյլ

Վերլուծություն նաև տես իմ բլոգում