24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հարուկի Մուրակամի. <<Լռություն>> պատմվածքի վերլուծություն

Իմ կարծիքով այս պատմվածքում ամենաիմաստուն  մասը սա է.
_ Գիտե՞ք ինչն ինձ այդքան գրավեց բոքսում: Խորության զգացումը: Կարծում եմ ինձ հենց այդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես այդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդը չի կարող անվերջ հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը այդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ այնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու այդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ:

Այս տողերը բոքսի մասին էին, բայց նրա իմաստը բոքսի սահմաններից շատ հեռու է գնում: Այստեղ ասվում է, որ պետք է քեզ միշտ առաջ գնալ, ինչքան էլ պարտություն ես կրել այս կյանքում: Պետք է միշտ կանգնել և դեմ գնալ` ինչքան էլ դժվարություններ հանդիպեն:Եթե դու նպատակ ունես, ապա այդ նպատակի համար պետք է պայքարես, և վերջը արդյունքի կհասնեն: Իսկ իմ կարծիքով, բոքսում, երբ դու պատրվում ես, այն քեզ ավելի շատ  բան է սովորեցնում, քան հաղթանակը:

Նյութը նաև տես իմ բլոգում: