21.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանդիպում ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության մասնագետների հետ

Երեկ կրթահամալիրում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության մասնագետների հետ, թեման՝ սովորողերի անձնական տվյալների պաշտպանություն։

Որոշվեց, որ հանդիպման ձևաչափը ազատ կլինի՝ հարց ու պատասխան։

Քննարկեցինք կրթահամալիրի մատենավարության բաց համակարգը, տարբեր սոցիալական կայքերում սովորողների լուսանկարների տեղադրումը, այդ տեղադրումների իմատն, նպատակահարմարությունը։ Կարևորվեց անձնական տվյալների գաղտնիության  պահպանման անհրաժեշտությունը՝ հենց սովորողների անվտանգության պահպանման տեսանկյունից։

Մտածեցինք, որ կրթահամալիրում կանցկացնենք ուսումնասիրություններ, մատենավարության բաց-թափանցիկ համակարգից անցում կկատարենք համեմատաբար գաղտնի՝ փակ,  համակարգի, կկատարենք պայմանագրային փոփոխություններ։

Հետագա հանդիպումների համար ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։