04.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շրջայց կրթահամալիրում

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արտասովոր և յուրօրինակ ուսումնական տարվա սկիզբ էր։ Մեզ այցելել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Բոլորս շատ հպարտ էինք և ուրախ այդ այցի կապակցությամբ։ Պարոն նախագահը շրջայց կատարեց ողջ կրթահամալիրի տարածքով, զրուցեց յուրաքանչյուրի հետ, քննարկեց մեզ  հուզող հարցերը, լսեց յուրաքանչյուրին։ Պարոն նախագահն այցելեց նաև ավագ դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակ, հետո այցելեց մարզասրահներ, հետո ներկա գտնվեց առավոտյան ընդհանուր պարապմունքին, դրանից հետո մասնակցեց մամուլի ասուլիսին։ Շատ հաճելի էր, որ պարոն նախագահը այցելել էր մեր կրթահամալիր։