27.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանդիպում ՀՀ նախագահի հետ…Պարապմունք մարմարյա սրահում

Մարմարյա սրահում պարապմունքը սկսեցինք ինչպես միշտ՝ մեծ շուքով: Երգով, պարով դիմավորեցինք նախագահին: Նախագահը պատմեց մեր դպրոցից ստացած  տպավորությունների մասին, պատմեց, թե ինչքան ստեղծագործական միջավայրն է, թե ինչքան ազատ և հաճելի պայմաններ է ստեղծել սովորողների համար տիար Բլեյանը: Կարելի է ենթանդրել, որ նախագահը շատ տպավորված էր մեր դպրոցով: Իսկ տիար Բլեյանը պատմեց մեր դպրոցի մասին, ինչպես ենք աշխատում, երբ է ստեղծվել և այլն: Նշեմ նաև, որ նախագահը մեզ միացավ և մեզ հետ երգեց: Մարմարյա սրահից հետո  հյուրերը գնացին ընթերցասրահ և պատրաստվեցին մամլո ասուլիսին:

Լուսաբանումը՝ Անի Արղությանի