22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Օգոստոսի 21-29. Միջին դպրոցի աշխատակարգ

9։00-12։00՝ 

Մանկավարժական բաց ճամբար Միջին դպրոցում

  • կաբինետների մաքրման աշխատանքներ, գույքի հաշվառում, դասավորում
  • բույսերի վերադասավորում միջանցքներում, խնամք սովորողների հետ
  • ուսումնական նախագծերի հրապարակում, այդ թվում՝ նախագծային ուսուցման առաջին շաբաթվա, ուսումնական առաջին շրջանում իրականացվող, ուսումնական տարվա համար նախատեսված
  • ամառային ուսումնական նախագծերի ամփոփում,  արդյունքների հրապարակում
  • Արատես դպրական կենտրոնի աշխատանքային նախագծի մշակում
  • Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարային նախագծի մշակում
  • այլ նախագծային աշխատանքի կազմակերպում

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00՝ աշխատանք նախագծային խմբերով. Մայր դպրոց

Երեքշաբթի, հինգշաբթի

  • Դասվարներ, «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցչի օգնականներ. պատասխանատու՝ Լուսինե Փաշայան, Մանուշակ Աբրահամյան
  • Երկարացված օրվա կազմակերպիչներ. պատասխանատու՝ Արմինե Թոփչյան
  • Մայրենի դասավանդողներ. պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան
  • Օտար լեզուներ, հասարակագիտություն դասավանդողներ. պատասխանատու՝  Յուրա Գանջալյան
  • Մաթեմատիկա, բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն դասավանդողներ. պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան
  • Կերպարվեստ, դիզայն, տեխնոլոգիա դասավանդողներ. պատասխանատու՝ Կարինե Մացակյան
  • Երաժշտություն դասավանդողներ. պատասխանատու՝ Սվետա Ճաղարյան
  • Մարզիչներ. պատասխանատու՝ Միքայել Ղազարյան

Չորեքշաբթի

  • Արատեսի դպրական կենտրոն
  • Ուսումնական Գյումրի
  • Ուսումնական Արագածոտն
  • Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ
  • Երևան-Ստամբուլ
  • Ուսումնական կյանքի ծիսականացման
  • Բնապահպանական ուսումնական նախագծերի
  • Քաղաքացիական կրթության-հասարակագիտական նախագծերի
  • Բնագիտական-տեխնիկական ստեղծագործության նախագծերի
  • Գրական ակումբ. ընթերցողական նախագծերի
  • Թարգմանական-միջմշակութային հաղորդակցության նախագծերի
  • Տնային ուսումնական աշխատանքի, հեռավար ուսուցման, ֆլեշմոբներով ուսուցման
  • Մանկավարժական ամենամսյա ակումբ
  • Լրատվական կենտրոն. ռադիո-տեսա-ֆոտո նախագծերի
  • ՏՏ հոլդինգ. ծրագրավորման-կայքի-ենթակայքերի, mskh.am ներքին ցանցի ծրագրային-տեխնիկական սպասարկման

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Օգոստոսի 24-ին՝ ուրբաթ, ճամբարը կարող է կազմակերպվել նաև արտագնա նախագծերով, սահմանված կարգով ներկայացված հայտերով։

Դասավանդողներն իրենց լրացրած հայտով* ընտրում են նախագծային աշխատանքային խումբը մինչև օգոստոսի 20-ը։ Խմբի ղեկավարին որոշում է կրթահամալիրի փոխտնօրենը։ Ստացվող մեծ խմբերը կբաժանվեն ենթախմբերի՝ իրենց ղեկավարներով։
Տրվածներից ոչ մեկը չընտրող դասավանդողը կամ խումբը ներկայացնում է իր անհատական-խմբային նախագիծը։