23.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք. հրավեր

2018 թ. մայիսի 14-18

Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից` ՀՀ ԿԳՆ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցը հրավիրում է մասնակցելու մանկավարժական, նորարարական, նախագծային մայիսյան 13-րդ ամենամյա հավաքին: Մայիսյան հավաքը կարող է հետաքրքիր լինել բոլոր այն մարդկանց համար, ովքեր զբաղվում կամ հետաքրքրվում են մանկավարժությամբ, ովքեր ունեն երեխաներ, այն մարդկանց, ովքեր ուզում են տեսնել այլոց փորձը, ներկայացնել իրենցը, ովքեր ուզում են պատմել մանկավարժական, մեթոդական իրենց փորձի մասին, ովքեր ուզում են ներկայացնել, լուսաբանել մեր փորձը:

Մասնակիցները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ և փորձագետներ՝ գործընկերներ հաստատությունների մասնագետներ, կրթահամալիրով հետաքրքրվող, կրթահամալիրի դպրոցներում, ակումբներում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային և հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության գործի ծրագրման և կազմակերպման աշխատողներ, կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներ, հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, անհատներ

Նպատակը՝ կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի արդյունքների (հավաքից հավաք) հրապարակում, քննարկում, գնահատում, գործընկերության հաստատում
հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում:

Ինչպես կապվել

Հասցե՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 010 74 72 45
Էլ. փոստ՝ info@mskh.am

Մայիսյան հավաքի բլոգը

Միջին դպրոցի ենթակայքը

Հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 73.23.30, 093 732334