19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լրացուցիչ կրթության գարնանային բաց ճամբար

Սիրելի սովորող, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարտի 26-ից ապրիլի 1-ը  մեկնարկում են լրացուցիչ կրթության բաց ճամբարները:

Կրթահամալիրում ճամբարները բաց են, ներառող, ուրախ կլինենք, եթե միանաք մեր նախագծերին:

Մեզ կարող եք միանալ ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկական միջավայրում: Մասնակցության ձևը կարող ենք քննարկել, բաց ենք քննարկումների ու առաջարկների համար։

Մեր ճամբարներին կարող են միանալ և՛ կրթահամալիրի, և՛ հանրապետության հանրակրթական դպրոցների սովորողները, ինչպես նաև այդ օրերին հանրապետությունում տարբեր պատճառներով գտնվող պատանիները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ու մեր բաց ճամբարները սպասում են բոլոր ստեղծագործ, նորարար, ճամփորդող ու հետաքրքրասեր պատանիներին:

Մեր հասցեն՝ Ք. Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,  Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 73.23.30, 093 732334: