23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Գրական թատրոն» նախագիծ

Նախագծի հեղինակ- Շուշան Ադամյան, Արփի Սահակյան
Օգնող դասավանդող- Մարիետ Սիմոնյան


Նախագծի վայրը — Հայրենագիտական ակումբ/փոքր դահլիճ
Նախագծի մասնակիցներ- Միջին դպրոցի 6-րդ դասարանցիներ
Մասնակիցների քանակը- 7-10 հոգի
Նախագծի տևողությունը- 3 շաբաթ (08.01.2018 -25.01.2018)
Փորձերի տևողությունը- 45 րոպեից- 1 ժամ (ընդմիջումով)
Փորձերի օրեր- երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի
Փորձերի ժամեր- 5-6-րդ ժամեր 12։55- 13:35/13:55
Նախագծի նկարագրություն — Ցանկանում ենք մեր կրտսեր ընկերների հետ կազմակերպել գրական թատրոն, ծանոթացնել արտասահմանյան գրականության հետ։ Սկզբում կընտրենք նյութերը, այնուհետև կսկսենք աշխատել դրանց վրա, հետո կմտածենք ավելի յուրօրինակ ու հետաքրքիր գրական թատրոն կազմակերպելու մասին և իրականացնենք այն։
Նախագծի  նպատակը- Գրական թատրոնի հետ ծանոթացում, կրտսեր ընկերների հետ աշխատելու կարողություն, փորձի փոխանակում, նոր գիտելիքների ձեռքբերում, արտասահմանյան գրականության հետ ծանոթացում, գրական թատրոն կազմակերպելու կարողություն։
Նախագծի վերջնական արդյունքը- Արդյունքը կներկայացնենք հունվարի 25-ին` գրական թատրոնի տեսքով կամ փոքր դահլիճում կամ հայրենագիտական ակումբի սենյակում։