22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մատիտի առակը

Մատիտ պատրաստողը մատիտը տուփի մեջ դնելուց առաջ ասաց.

– Կա հինգ բան, որ պետք է իմանաս՝ քեզ աշխարհ ուղարկելուց առաջ: Դրանք միշտ հիշիր և կլինես աշխարհի ամենալավ մատիտը:
Առաջինը՝ դու կարող ես հրաշքներ գործել, բայց միայն ուրիշի ձեռքում լինելով:
Երկրորդը՝ երբեմն քեզ ցավոտ կսրեն, բայց դա քեզ պետք է լավ մատիտ լինելու համար:
Երրորդը՝ դու կկարողանաս սխալներդ ուղղել կամ ջնջել:
Չորրորդը՝ քո ամենակարևոր մասը քո միջինն է:
Հինգերորդը՝ ամեն մակերևույթի վրա դու հետք կթողնես: Ցանկացած պայմանում դու պետք է շարունակես գրել:

Մատիտը հասկացավ և խոստացավ, որ կհիշի: Նա մտավ տուփը՝ նպատակը սրտում:

Թարգմանությունը՝ Մարկ Միկաիլի
Աղբյուրը՝ այստեղ: