16.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Չգիտեք, թե ինչ է սերը՝ չգիտեք, թե ինչ է կյանքը: Իսկ կյանքը՝ սերն է…

Չեմ ամաչում խոսել սիրո մասին, որովհետև ապրել եմ սիրով ու գուցե ապրում եմ , բայց սերը… Իսկ ինչ է սերը: Ամեն մարդ իր յուրահատուկ ՙՙ սերն ունի՚՚ ու ամեն մեկը հասկանում է իր կերպով: Իմ տարիքում սիրելը մի քիչ հարաբերական  ասված: Գուցե սիրահարվել, բայց ոչ սիրել: Բայց,  ինպես ասեցի ամեն մեկն իր կերպով է հասկանում սիրելը: Իսկ ես մտածում եմ, որ դա… ավելի ճիշտ նա: Նա չի գալիս մտքից… ստեղծվում է սրտի շնորհիվ և, եթե այն իսկական է, այլ ոչ թե կեղծ, ապա այն շատ դժվար է վերացնել, ոչնչացնել: Կարծում եմ իսկապես, լրիվ ու նվիրված սիրել իմանալու համար պետք է սեր կորցնել, որ զգաս, թե ինչ ցավ է դա…  Սակայն դրանից հետո  սկսում ես ուրիշ կերպ նայել ամեն ինչի, ավելի հասուն կերպով, ավելի լուրջ: Ես երեխա եմ, բայց կարող եմ սիրել, ես կարող եմ զգալ այդ ամենը: Իմ տարիքում մեզ համար այս ամեն ինչը խաղ է, որն անցնում է տարիքի հետ: Հենց դրանից էլ վախենում եմ… վախենում եմ, որ այս ամնեը խաղ լինի: Գուցե ընկեներիս մոտ, սակայն ես շատ եմ մտածում սրա մասին ու օրըստօրե ինձ ավելի  եմ փորձում համոզել, որ այս մանեը խաղ չէ, մանկական կատակ, որը հիշելու ենք ծիծաղով ու ժպիտով: Խոսում եմ կոնկրետ իմ մասին… Խոսում ու էլի մտածում: Տանջվում եմ այս մտքից:

Մեկ-մեկ մտածում եմ, որ ոչ ոք չի կարող հասկանալ իմ հույզերը, սակայն հենց դա է ամենասխալ բանը: Ես չեմ մտածում՝ ես այդպես եմ ուզում, համոզում ինձ, որ դա այդպես է:

Սիրել՝ նշանակում է մեռնել ծիծաղով: Սերը հասկանում է նա, ով այն ապրել է: Չգիտեք, թե ինչ է սերը՝ չգիտեք, թե ինչ  է կյանքը: Իսկ կյանքը՝ սերն է…