16.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ես քո անխելքն եմ, հոգեկանն ու երաժիշտը

Ռիթմերը փոխկապված են բառերի ծաղկեպսակներով,
Լրացնելով գծերը ներսի:
Եվ կրկին միտքը չի հասկանում, թե ինչ է պատահել սրտի հետ,

Սակայն ես զգում եմ, թե ինչ է նա թելադրում.
Լսում եմ նրա ոչ երկնային դղրդոցները,
Ես զգում եմ, թե ինչպես է նա ուղարկում ինձ քո հայացքը
Հեռվից երևող-նշմարվող լուսավոր աստղով…
Իմ արեւոտ ստվերում
Ես քո անխելքն եմ, հոգեկանն ու երաժիշտը.
Դու տաք արև ես իմ անտարկտիդայում.

Բռնիր ինձ պինդ քո ձեռքով,
Մի կասկածիր՝ ես քեզ հետ եմ,
չէ որ ես քեզ հետ զգում եմ հանգստություն ու ուրախություն.
Այդ զգացումն այնքան տարօրինակ է:
Իսկ մենք ինչ-որ տեղ ենք հեռվում,
Ինչ-որ տեղ՝ գետնի տակ, ինչ-որ տեղ՝ օդում,
Բարձր, բարձր, բարձր երկնքում…