22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձմեռային ուսումնական, նախագծային ճամբար 2018

Հունվարի 8-26 — նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ

Ճամբարի հայտարարությունը

 

Ճամբարի աշխատակարգը

  • Տարատարիք նախագծային խմբերի ձևավորում
  • Դասավանդողն ընտրում, բլոգում հրապարակում է ճամբարային իր նախագիծը
  • Նախագիծը քննարկում սովորողների հետ
  • Սովորողներն ընտրում են արդեն մշակված տարբերակը, կազմվում են աշխատանքային խմբեր։

Ճամբարային հիմնական ուղղություններ.

  • Կոնկրետ ուսումնական առարկայական, միջառարկայական նախագծեր
  • Քաղաքը բաց արվեստանոց. Երևան 2800
    Կրթահամալիրի Բանգլադեշը բաց արվեստանոց
    «Ապրել միասին» (2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը՝ ուսումնական նախագիծ)
  • Սուրբ Պատարագ Մուղնիում
  • վրացերենի ուսուցում Գյումրիում. երաժշտական, գրական-ընթերցանության, տեխնոլոգիական, պլեներ
  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Միջավայրի բարեկարգման, խնամքի նախագծեր
  • Պարատուն
  • Երգի ուսուցում
  • Մարզախաղեր
  • Ռազմամարզական խաղեր
  • Ցուցահանդեսներ
  • Կլոր-սեղան քննարկումներ
  • Հյուրեր
  • Փոխանակման նախագծեր
  • Մշակութային նախագծեր
  • Ձմեռային մարզական խաղեր
  • Ստուգատեսի նյութերի խմբագրումներ, վերաձևակերպումներ՝ ըստ անհրաժեշտության
  • Ստուգատեսային հայտագրումներ
  • Սովորողների առաջարկած նախագծեր. 1

Ստուգատեսների նախապատրաստում

Հունվարի 15-19 — գիտագործնական ամենամյա հավաք՝ հեղինակային կրթական ծրագրերի ներկայացում. կլոր սեղաններ, համերգ-ցուցադրություններ
Հունվարի 22-26  — ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
  • Հանրակրթական Դիջիթեք թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
  • մարմնամարզական նախագծերի
  • ձմեռային մարզական խաղերի