25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Չեմ կարծում, որ ես վատ մարդ եմ, չեմ էլ կարծում, որ լիարժեքն եմ

Ծնողներս ինձ տեսնում են որպես լավ մարդ, լավ երեխա և շատ աշխատասեր, բայց ասում են, որ ունեմ միայն մեկ թերություն, իմ սխալի տերն եմ, եթե ես ասում եմ, որ մածուն սև է, ապա մածունը սև է, ինձ ոչ ոք չի կարող հակառակվել։ Բայց նրանք գիտեն, որ եթե ես ինչ որ բան ուզում եմ անել, ուրեմն դա իմ մոտ հաստատ կստացվի։ Ուզում եմ դառնալ ապագա բժշկուհի, և նրանք ասում են ինձ, որ դրա համար շատ լավ պետք է սովորեմ, և ես ասում եմ, որ կտեսնեք, որ շատ լավ եմ սովորելու, դառնալու եմ շատ լավ բժշկուհի։ Մեծ հույսը նրանք իմ վրա են դրել։ Ապրածս տարիների ընթացքում ծնողներս շատ դիտողություններ են ինձ արել, գրեթե բոլորը շտկելով հասել եմ այս պահին։ Չեմ կարծում, որ ես վատ մարդ եմ, չեմ էլ կարծում, որ լիարժեքն եմ։