Ծնողները քեզ երբեք չեն խաբի: Նրանք ամեն ինչ քեզ ճիշտ կասեն: Երբեք չեն խաղա սրտիդ հետ և գլխիդ փորձանք չեն բերի: Ծնողներս ինձ ցանկանում են տեսնել միայն լավ կողմից, բայց մեկ — մեկ ես դրան չեմ արժանանում: Իհարկե լինում են դեպքեր որ սուտ փաստեր ասելով դուրս եմ գալիս մեղքի տակից, բայց հետո դա մնում է իմ վզին: Մտածում եմ այդ մասին, և ցանկանում գնալ իմ սենյակ և լաց լինել: Այդ պահին ամբողջ մարմնովս դողում եմ: Դա ավելի մեծ պատիժ է, քան քեզ կարող էին պատժել ծնողներդ: Նրանք ինձ միշտ տեսնում են լավ կողմերից, և փորձում ներել իմ արարքները: Բայց լինում են դեպքեր, երբ դրան արժանի չեմ լինում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия