20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. կրթահամալիր մուտքի աշնանային ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կարող են սովորել հանրապետության, սփյուռքի տարատարիք սովորողներ. նախակրթարաններ` 2-4 տարեկան, 5 տարեկանների` Իմացումի հրճվանք ծրագրում ընդգրկվել ցանկացող,  1-12-րդ դասարաններում սովորոել ցանկացող սովորողներ:

Ամռան, ձմռան, աշնան, գարնան ամիսներին կազմակերպվում են ուսումնական Մուտքի ճամբարներ, որոնց մասնակցությունը պարտադիր է այն սովորողի համար, ով ուզում է սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում.

  • Որոշել է փոխել իր դպրոցը
  • ընտրել է հայաստանյան ուսումնական հաստատություն ու որոշել սովորել Հայաստանում
  • որոշել է օգտվել կրթահամալիրայն հեռավար ուսուցման ծառայությունից
  • 5-6-րդ դասարանների սովորող է, ում հետաքրքրում է կրթահամալիրի Միջին դպրոցը:

Կրթահամալիրի` 6-8-րդ դասարանների տեխնոլոգիական Միջին դպրոցը հրավիրում է…

Ուսումնական աշուն ճամբարը հոկտեմբերի 30- նոյեմբերի 3-ը հրավիրում է մասնակցելու բաց ու հետաքրքիր, ներառող և ուսումնական Մուտքի ճամբար նախագծին: Ծրագրային պարտադիր բաղադրիչներ.

  • Լող
  • Մեդիահմտություններ. բլոգուսուցում
  • Ֆլեշմոբ, քայլք
  • Համատեղ երգ-պար
  • Միջավայրի խնամք
  • Երաժշտական-պարային ամփոփիչ մեդիաուրբաթ:

Մեր հասցեն`

Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 73 23 30

Ինչպես հասնել`

Քարտեզ-ուղեցույց: