Ծփում է Սևանը… Ծփում է հանդարտ, ծփում է մեղմիկ: Այնքա՜ն նազանք կա նրա խաղի մեջ, կոր կոհակների նրբին պարի մեջ, որ մարդ նայելիս ափսոսում է գեթ մեկ ակնթարթ հայացքը թեքել: Կարմիր ծփանք կա ալիքների մեջ, հրածին ծփանք։ Գեղեցկություն է, որին մարդ հայելով կարողանում է թոթվել մեկ բառ միայն՝ հրաշք։
Տեսե՞լ եք, թե ինչպես է լիճը խոսքի բռնվում հուր-արևի հետ, ինչպես է արշալույսի թարմ օդի ճնշմամբ ալիք տալիս ու համբուրվում մեղմ զեփյուռի հետ, ինչպես է տաք զրույցի հրավիրում Արևին․․․իսկ Արևն, իհարկե, չի մերժում լճին՝ նրա վրա սփռելով իր շողերը՝ կարմիր է ներկում երկինքը ծավի, ճերմակ ամպերը վարդագույն օծում, Գեղամա լեռները դարձնում ոսկի: Իսկ լիճը զարդարվում է՝ որպես թագուհի, հանդերձներով իր վեհաշուք ու պերճ, ինքնին դառնում է վճիտ հայելի` անծիր երկինքը առնելով իր մեջ:
Ու չի դադարում կատակն արևի այրող շողերի, մինչև լեռնային քամիները չեն հասնում ափին, հովի թևերում լուռ օրորելով՝ մեղմացնում նրան։ Իսկ գիշերներին անդորր է իջնում Սևանի դեմքին, այնպիսի անդորր, որ կանգ է առնում ամեն մի ալյակ, ու թվում է, թե սառցադաշտի է վերածվել լիճը: Բայց բավական է մի աղմուկ ու արձագանք լսվի անսահմանության մեջ, կոհակները զգու՜յշ առաջ են գալիս, կանացի քնքուշ մատների նման շոյում են քարերն ափի գորշավուն և դառնում են ետ:
Ծփում էր հոգիս, Սևա՛նն էր ծփում…
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия