Իզմիրի Տիեզերական ճամբարը սկսվեց բուռն զգացմունքներով: Օդանավակայանում անկացրած երկար ժամակից հետո, մենք շատ ուրախ և գոհ էինք, քանի որ վերջապես տեղ էինք հասել և զմայլված ծանոթանում էինք ճամբարի կանոններին և շինությանը:
Հաճելի հյուրընկալությունից հետո, դասավորեցինք իրերը և մուտք գործեցինք տիեզերք: Այստեղ մեր ամեն օրը թանկ էր: Մեր օրերը այնքան հագեցած էին, որ նույնիսկ չէինք հասցնում մտածել համացանցի մասին:
Բացի գիտելիքից և հաճույքից, որը մեզ տվեց ճամբարը, մենք ստացանք նաև ավելի մեծ նվեր՝ նոր ընկերներ: Այս տարի ճամբար էին եկել սովորողների խմբեր հինգ տարբեր երկրներից: Մենք ծանոթացանք բուլղարացիների, հույների, իրանցի մի շատ խելացի տղայի և ընկերասեր թուրքերի հետ, որոնք իմիջիայլոց շատ ուրախ էին, որ ձեռք են բերել հայ ընկերներ, մենք՝ նույնպես:
Կարդալով, փորձարկելով և աշխատեցնելով՝ քայլեցինք տիեզերքում, կառավարեցինք մի ամբողջ տիեզերանավ, դարձանք իրական տիեզերագնացներ, կերանք տիեզերական առողջ սնունդ և այլն:
Այս օրերը ես երբեք չեմ մոռանա:
Շնորհակալ ենք:
Դավիթ Առաքելյան, 8-րդ դասարան
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid