Հուլիսի 20-ին հերթապահությունը Մայր դպրոցում անցավ աշխատանքային մթնոլորտում:
Առավոտյան կարճ հանդիպում ունեցանք կրթահամալիրի տնօրենի հետ Ավագ դպրոցի գրասենյակում: Տիար Բլեյանը կարևորեց այն փաստը, որ 2017-18թթ. ուս. տարին պետք է սկսել հեռավար ուսուցման ձևի տարածում-հայտարարությամբ: Եվ այն պետք է սկսել հենց այսօրվանից:
Զրույցից հետո տիար Բլեյանը մի խումբ սովորողների հետ գնաց Հ2 հեռուստաստուդիա՝ հարցազրույցի:
Մարմարյա սրահում մոտ երկու ժամ պարեր էին փորձում Անակլիա ուղևորության պատրաստվող սովորողները:
Գրադարանում Կարինե Խառատյանը վերապատրաստում էր անցկացնում աշխատանքի համար դիմած մասնագետների հետ:
Միջին դպրոցի ճամբարականներն աշխույժ աղմուկով իրենց օրակարգով գործունեություն էին ծավալել:
Մեկ այցելու հետաքրքրվեց Ավագ դպրոցի ծրագրերով, որի հետ մոտ տասը րոպե զրուցեցինք, քայլեցինք դպրոցում, միջավայրին ծանոթացան և հեռացան՝ որոշում կայացնելու:
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия