Միջին դպրոցի ճամբարային մեր ջոկատը անվանակոչել ենք «Արքայական». անունը պայմանականորեն է ընտրվել և կապված է ջոկատում արքայորդիների մեծամասնությամբ։ ))
Հունիսի 19-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց ամառային ճամբարի երկրորդ փուլը, որին մասնակցում են տարատարիք սովորողներ ինչպես կրթահամալիրից, այնպես էլ հանրապետության տարբեր դպրոցներից ու արտերկրից։ Կրթահամալիրի ամառային ճամբարները ուղղված են երեխաների ազգային, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական դաստիարակության իրականացմանը, ազգային արժեքների ձևավորմանը։ Ըստ այդմ էլ ճամբարի յուրաքանչյուր օրը հագեցած է խաղերով, ուսումնական նախագծային աշխատանքներով: Այստեղ երեխաները ուսուցման և ժամանցի ոչ ավանդական մեթոդների օգնությամբ նոր գիտելիքներ և ընկերներ են ձեռք բերում, ուրախ և հետաքրքիր օրեր անցկացնում, սովորում միմյանց օգնել, համագործակցել, կարգապահ լինել, ձեռք բերել տարբեր կարողություններ: Ամառային ճամբարային օրակարգը ներառում է նաև ուրախ մարմնամարզություն, զարգացնող վարժություններ (հիշողություն, տրամաբանություն, երևակայություն և այլն), զանազան ստեղծագործական-մշակութային աշխատանքներ, մրցույթ-խաղեր, ազգային որոշ պարերի, երգերի ուսուցում։
Մեր ճամբարային օրերի մասին ֆոտոպատում՝
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия