22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամառային արձակուրդային առաջադրանքների փաթեթ-ընթերցարան

Առաջադրանքները նախատեսված են 7-րդ և  8-րդ դասարանների սովորողների համար։

Սիրելի՛ սովորողներ, արձակուրդը անիմաստ չանցկացնելու համար առաջարկում եմ նախ հետևել իմ հետևյալ խորհուրդ-հանձնարարություններին, նոր հետո կատարել առաջադրանքները․

  • Առավոտյան զբոսնեք- Լսեք թռչունների երգը, զգացեք բնության շունչը: Այն կստիպի ձեզ երջանիկ զգալ: Գոնե մեկ անգամ դիմավորեք  լուսաբացը: Կանգնեք լուռ ու խորը շունչ քաշեք: Փակեք աչքերը և շնորհակալ եղեք այդ պահի համար:

  • Փորձեք կիրառել տարվա ընթացքում սովորած բառերը: Որքան դրանք շատ օգտագործեք, այնքան ավելի հետաքրքիր կլինի մտածելը: Ինչքան շատ մտքեր ունենաք, այնքան տարբերվող կլինեք, այնքան ազատ կմատածեք:
  • Կարդացեք: Շատ կարդացեք: Ոչ այն պատճառով, որ պարտավոր եք: Կարդացեք, քանի որ ամառը ոգեշնչում է ունենալ արկածներ ու երազանքներ: Կարդալը նման է թռիչքի: Կարդալը նաև ընդդիմանալու ձև է:
  • Խուսափեք բացասական ու դատարկ զգացողություն առաջացնող իրավիճակներից ու մարդկանցից: Փնտրեք այնպիսի ընկերներ, որոնք ձեզ կհասկանան ու կգնահատեն, եղեք այնպիսի մթնոլորտում, որը կհարստացնի ձեզ:
  • Եթե վախի զգացողություն կամ տրամադրության անկում ունեք, մի անհանգստացեք: Ամառը նաև հոգին խառնելու համար է: Պահեք օրագիր ու գրառեք այն, ինչ զգում եք: Հետո եթե ցանկանաք, կքննարկենք միասին:
  • Սպորտով զբաղվեք:
  • Եթե հանդիպեք մեկին, ով ձեզ շատ է դուր գալիս, ասեք նրան այդ մասին, ասեք համոզիչ ու գեղեցիկ: Մի ՛ վախեցեք լինել անընկալելի:
  • Թերթեք անցած դասերը: Համեմատեք ձեր կարդացածն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում:
  • Խնդրում եմ, մի հայհոյեք, վատ բառեր մի ասեք․ Եղեք քաղաքավարի և բարի:
  • Դիտեք խորը էմոցիոնալ լավ ֆիլմեր (ցանկալի է օտար լեզվով), որպեսզի միաժամանակ բարելավեք նաև լեզվի իմացությունը, կարողանաք զարգացնել օտար լեզվով զգալու և երազելու կարողությունը։ Կինոն մի ավարտեք The End-ով, վերանայեք մի քանի անգամ: Այդպես ավելի լավ կընկալեք:
  • Հիշեք, ամառը մոգական է: Ամռան պայծառ լուսաբացին կամ ջերմ երեկոյին ուրվագծեք ձեր ապագան: Ու երբեք չհրաժարվեք այդ երազանքից, ճանապարհի կեսից հետ չկանգնեք: Սկսած այդ պահից արեք հնարավորը՝ երազանքն իրականություն դարձնելու համար:
  • Եղեք լավը:

 

Հայ, արտասահմանյան գրականության ընթերցանության ցանկին, ընտրված ֆիլմերին և թարգմանության համար նախատեսված կայքերին  կարող ես ծանոթանալ  Լիլիթ Մադոյանի բլոգում։