29.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մամուլի ասուլիս «Մասս Մեդիա» կենտրոնում․համատեղ նախագծի ամփոփում․ (1-ին մաս)

Միջին դպրոցի պատանի լրագրողները մասնակցեցին բաց դաս- սեմինարին «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնում։ Դասը անցկացվեց հետաքրքիր ձևաչափով։ Պայմանականորեն կազմակերպվեց մամուլի ասուլիս, որի ընթացքում Բազազ Արտեմի մամուլի խոսնակը՝ տվյալ դեպքում դասախոս Զոհրաբ Հարոյանը հանդիպում-զրույց ունեցավ սեբաստացի լրագրողների և կենտրոնի մագիստրոս ուսանողների հետ՝ պատասխանելով նրանց հարցադրումներին։ Պատանի լրագրողները ուսանողների հետ «Սովորում եմ՝ սովորեցնելով» ձևաչափով կատարեցին հետազոտական աշխատանքներ և գրեցին իրենց նյութերը։ Հաջող ընթացքի դեպքում սա կլինի երկարաժամկետ համագործակցային և արդյունավետ նախագծային աշխատանք։

Ճամփորդության նախագիծն՝  այստեղ։

Ամփոփիչ աշխատանքներ՝

Սոնա Փափազյան — Լուր Գիքորի մահվան մասին․ մամուլի ասուլիս «Մասս մեդիա» կենտրոնում

Աննա Ղազարյան — Ո՞րն է Գիքորի մահվան իրական պատճառը․ մամուլի ասուլիս

Մարինե Իշխանյան — Մամուլի ասուլիս «Մասս մեդիա» կենտրոնում

Սյուզաննա Հովհաննիսյան —  Ի՞նչն է իրականում Գիքորի մահվան պատճառը․ մամուլի ասուլիս

Արեգ Սերոբյան — Մամուլի ասուլիս Զոհրաբ Հարոյանի հետ

Մանե Բարսեղյան — Մամուլի ասուլիս «Մասս մեդիա» կենտրոնում։