23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հունիսյան փառատոնային երկրորդ օրվա ֆոտոքրոնիկոն

Բակային աշխատանքներ Միջին դպրոցում։

    

Միջին դպրոցի դասավանդողները պատրաստում էին գեղեցիկ աշխատանքներ Խեցեգործարանում, իսկ Ավագ դպրոցի սովորողները զբաղված էին Արտ-միջավայրի՝ ավելի բարեկարգ ու ոճային միջավայրի ստեղծման աշխատանքներով՝ արտ-նկարչական գրաֆիկական լուծումներով ոճավորելով շինությունների առանձին հատվածները։

    

Գեղարվեստի դպրոցի հարավային հարթակում  Խնկո Սպեր «Վատ ընկերը» մոնոներկայացումը ներկայացրին Միջին դպրոցի սովորողները՝  դերասանուհի Անուշ Բաղդասարյանի ղեկավարությամբ։

  

Թատերական փառատոնի շրջանակում Գեղարվեստի դպրոցի հարավային հարթակում վարպետության դաս անցկացրեց Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի ղեկավար Սամվել Խոդիկյանը, ով պատմեց իր գործունեության մասին, ծանոթացրեց ներկաներին տիկնիկների հետկուլիսյան կյանքին և տիկնիկներ պատրաստելու տեխնիկան բացատրեց։ Ի դեպ, Ս․ Խոդիկյանը մոտ յոթանասուն տիկնիկների հեղինակ է, իսկ մյուսները դեռ պատրաստման ընթացքի մեջ են։

Իսկ «Սեբաստիա» համերգասրահում «Մեկ կադր, մեկ հայացք» ուսումնական կինո-ֆոտո փառատոնի շրջանակում ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» հայկական համր ֆիլմը՝ կենդանի երաժշտության նվագակցությամբ, ինչը ֆիլմի մատուցման նոր ու հետաքրքիր տարբերակ էր։